Կարևոր իրադարձություններ

Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

09 Հուլիս, 2020 20:54
Հակոբ Սիմիդյանը և Դենիս Ջորկաեֆը նշանակվել են ՀՖՖ նախագահի խորհրդականներ

Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը, նշանակվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի՝ ՀՀ կառավարության հետ կապերի գծով խորհրդական (հասարակական հիմունքներով): Այդ մասին հատնում են ՀՖՖ լրատվական ծառայությունից։ 

Իսկ ահա ֆրանսիական Դեսին քաղաքի փոխքաղաքապետ, FeedConstruct սպորտային իրադարձությունների թվային կոնտենտ և դատա մատակարարող ընկերության դեսպան Դենիս Ջորկաեֆը, նշանակվել է ՀՖՖ նախագահի միջազգային հարցերով խորհրդական:

Նշենք, որ Հակոբ Սիմիդյանը 2009-2012 թվականներին որպես էլեկտրոնային կայքի համակարգողի օգնական աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում։ 2012-2018թթ եղել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի օգնականը։

Դենիս Ջորկաեֆը հանրահայտ ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայրն է:

 

Լրահոս

Դիտել ավելին