Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետն ու տեղակալը գրավով ազատ են արձակվել

07 Հուլիս, 2020 22:06
Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետն ու տեղակալը գրավով ազատ են արձակվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 7-ին, գրավով ազատ են արձակվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի նախկին պետ Մկրտիչ Վարոսյանը և նույն բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 309 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ՝ ոստիկանության Դավիթաշենի բաժամունքի պաշտոնատար անձանց նկատմամբ։

Նշված քրգործով մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ՝ 41-ամյա Մկրտիչ Վարոսյանի, նույն բաժանմունքի պետի տեղակալ՝ 32-ամյա Արայիկ Ղազարյանի և նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ՝ 38-ամյա Հակոբ Հակոբյանի նկատմամբ

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին