Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    488,5

  • EUR

    568
    580

  • RUB

    6,5
    6,8

Կարևոր իրադարձություններ

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 10-ն են

03 Հուլիս, 2020 10:47
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք. մահվան նոր դեպքերը 10-ն են

Հայաստանում հուլիսի 3-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 662 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 27 320-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 469 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հուլիսի 3-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 156 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 625-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 448 է, ընդհանուր առողջացածներինը՝ 15 484, փաստացի բուժվողներինը՝ 11 211 (մեկ օրում ավելացել է 201-ով): Մեկ օրում թեստավորվել է 2337 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 118 102 քաղաքացի: 

Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նանխարարությունը հայտնում է, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին