Կարևոր իրադարձություններ

Պարզվել է ճարպակալման դեմ պայքարի լավագույն միջոցը

17 Հոկտեմբեր, 2015 13:00
Պարզվել է ճարպակալման դեմ պայքարի լավագույն միջոցը

Ամեն ինչ պարզ է՝ ամենը մեր ձեռքերում է:

«Բոլոր մթերքները հեռացրեք աչքից այն կողմ»,- ասում են Օհայո համալսարանի գիտնականները:

Որքան հեռու լինի սնունդը ձեզանից, այնքան գեղեցիկ և սլացիկ կազմվածք կունենաք:Մասնագետները ուսումնասիրել են, թե ինչպես են հոգեկան առանձնահատկությունները և տան մթնոլորտն ազդում ճարպակալման վրա:

Հետազոտվում էր 20-ից 78 տարեկան հայրուր մարդ:Նրանցից շատերի մարմնի զանգավծը 36 էր, որը հաստատում է ճարպակալման փաստը:Երկրորդ խմբի անդամների մարմնի զանգվածը միջին է եղել:Որոշ ժամանակահատվածում նրանք գրում էին ոչ միայն այն ուտելիքները, որոնք կերել են, այլև որոնք գնել են օրվա ընթացքում:

Պարզվել է, որ ճարպակալում ունեցող անձիք իրենց սնունդը պահել են հասանելի վայրում: Պարզվել է նաև այն, որ նրանք պահել են մեծամասամբ ոչ օգտակար սնունդ՝ կոնֆետներ, չիփսեր, կոլա, երշիկներ և այլն: 

 

Լրահոս

Դիտել ավելին