Կարևոր իրադարձություններ

«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են պլաստմասե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը

26 Հունիս, 2020 21:35
«Արմավիր» ՔԿՀ-ի ծառայողները կանխել են պլաստմասե բաժակներով թմրամիջոցի փոխանցման փորձը

Այսօր՝ հունիսի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, քաղաքացի Ա․ Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Մ․-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 80․89 գրամ քաշով 7 պլաստմասե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված պրեգաբալին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության մամուլի ծառայությունից։

Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ իրականացվել է ամիսներ առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ:

 
 

Լրահոս

Դիտել ավելին