Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    480,5
    486,5

  • EUR

    540
    552

  • RUB

    6,71
    7,01

Կարևոր իրադարձություններ

Ես թեստի արդյունքը դեռ չունեմ, չգիտեմ՝ լրատվականներն ինչու են այդպես տարածել․ Ծովինար Վարդանյանը՝ կորոնավիրուսով վարակված լիելու մասին

25 Հունիս, 2020 14:35
Ես թեստի արդյունքը դեռ չունեմ, չգիտեմ՝ լրատվականներն ինչու են այդպես տարածել․ Ծովինար Վարդանյանը՝ կորոնավիրուսով վարակված լիելու մասին

Այսօր՝ հունիսի 25-ին, լրատվամիջոցները գրել էին, որ COVID 19 կորոնավիրուսային վարակով է վարակվել նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ 

Shabat.am-ի հետ զրույցում տիկին Վարդանյանն ասաց, որ իր մոտ վարակի առկայությունը դեռևս չի հաստատվել․ «Ես թեստի արդյունքը դեռ չունեմ։ Ես լրագրողների ասել էին, որ թեստ եմ հանձնել, բայց պատասխանը դեռ չգիտեմ, երեկ եմ հանձնել, հիմա սպասում եմ, բայց չգիտեմ ինչու լրատվականները այդպես են տարածել»։ 

Պատգամավորն ասաց, որ ջերմություն է ունեցել, սակայն այսօր չունի՝ 36,9 աստիճան է գրանցվել։ 

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակված պատգամավորներ կան «Իմ քայլը» խմբակցությունից, վարակված է նաև ԱԺ փոխխոսնակ ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանը։ 

Մարիամ Մելքումյան

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին