Կարևոր իրադարձություններ

Հաղորդագրություն գրելն օգնում է թեթևացնել ցավը

17 Հոկտեմբեր, 2015 12:40
Հաղորդագրություն գրելն օգնում է թեթևացնել ցավը

SMS-ների լեզու (անգլ.Short Message Service, կարճ հաղորդագրության ծառայություն)

SMS-ների լեզուն կամ Textese-ը (հայտնի է նաև chatspeak, txt, txtspk, txtk, texting language կամ txt talk անվանումներով) անգլերենի ժարգոն է, որն օգտագործվում է բջջային հեռախոսների SMS-ներում, սոցիալական ցանցերում և  հաղորդագրման ժամանակ։ 

Հաղորդագրություն գրելու մասին այս կարծիքին են եկել Մոնրեալի գիտնականները:

Ցավազրկում, ներարկումներ՝ ինչեր ասես, որ չեն հնարել մասնագետները ցավը թեթևացնելու համար:

Փորձարկումներն արվել են Մոնրեալի հիվանդանոցում: Մասնակցել են այն մարդիկ, ում պետք է տեղային անզգայացումով վիրահատություն անեին: Հիվանդներին բաժանել են չորս խմբերի:

  • Առաջին խմբի հիվանդները համակարգչով խաղեր էին խաղում
  • Երկրորդ խմբի անդամները հաղորդագրություն էին գրում իրենց հարազատներին
  • Երրորդ խումբը հաղորդագրություն էր գրում գիտնականներին և ուսումնասիրությունների հեղինակներին
  • Չորրորդ խմբի անդամներն ընդհանրապես բջջային չէին օգտագործում:

Ահա ինչ ստացվեց՝ չարրորդ խմբի անդամները երկու անգամ ավել ցավ էին զգում նրանցից, ովքեր համակարգչով խաղում էին, չորս անգամ ավել նրանցից, ովքեր հաղորդագրություն էին գրում իրենց հարազատներին և վեց անգամ ավել նրանցից, ովքեր հաղորդագրություն էին գրում գիտնականներին և ուսումնասիրությունների հեղինակներին: 

 

Լրահոս

Դիտել ավելին