Կարևոր իրադարձություններ

Հրայր Թովմասյանը կշարունակի՞ պաշտոնավարել․ Ալեն Սիմոնյանի պատասխանը

20 Հունիս, 2020 15:59
Հրայր Թովմասյանը կշարունակի՞ պաշտոնավարել․ Ալեն Սիմոնյանի պատասխանը

Քիչ առաջ ավարտվեց «Իմ քայլը» խմբակցության նիստը, որին մասնակցում էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը պատասխանելով հարցին, թե քննարկվի՞ արդյոք սահմանադրական փոփոխությունները հարցը, ասաց․

«Ես կարծում եմ՝ երկուշաբթի կամ երեքշաբթի կլինի Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, այսինքն հարցի քննարկման փուլում դա կլինի»,- ասել է Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը, որ առաջարկվող տարբերակով Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել, Սիմոնյանն արձագանքեց. 

«Եկեք չշտապենք, որովհետև զարգացումները տարբեր լուծումներ են տարբեր ժամանակներում առաջարկում: Իրավիճակը փոխվում է: Քննարկման փուլում կարող է շատ բան փոխվել: Եկեք չշտապենք»։

 

 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին