Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484,5
    490,5

  • EUR

    545,5
    557,5

  • RUB

    6,73
    7,03

Կարևոր իրադարձություններ

Ո՞րն է ՍԴ-ի դիմաց վճարվող գինը. «Հրապարակ»

19 Հունիս, 2020 07:55
Ո՞րն է ՍԴ-ի դիմաց վճարվող գինը. «Հրապարակ»

«Իշխանությունները որոշել են շատ արագ, առաջիկա շաբաթվա ընթացքում անել այդ գործը եւ «լիկվիդացնել» ՍԴ-ն` Հրայր Թովմասյանով հանդերձ։ Այս շաբաթ, երբ ասում էին, որ պարտադիր պետք է ներկա լինենք Ծառուկյանին դատախազին տալու քվեարկությանը, զգուշացնում էին, որ եկող շաբաթ եւս պետք է ներկա լինենք ՍԴ-ի խնդրի քվեարկությանը` մի մարդու պես»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:  Ի դեպ, ՍԴ-ին առնչվող փաթեթում մեկը մյուսից առանցքային հարցեր են, սակայն ամենաէականը ՍԴ կազմի մասին ընդունվելիք որոշումները չեն, այլ ՍԴ-ն շրջանցելու նորմը։ Իշխանությունները ցանկանում են կրկին, ինչպես հանրաքվեի օրենքը, ընդունված օրինագծերը չուղարկել ՍԴ, ինչը սահմանադրական նորմ է, այդ առնչությամբ եւս ցանկանում են օրենքի նախագիծ ընդունել: Սակայն կրկին բախվում են «բայց»-ի՝ այդ նախագիծը եւս պետք է ուղարկվի ՍԴ:

Կարո՞ղ են այդ օրենքը չուղարկել ՍԴ՝ հարցրինք մեր զրուցակից սահմանադրագետին։ «Տեսականորեն՝ այո, իրենք ամեն ինչ կարող են անել եւ անում են, սակայն իրենց արածը  միջազգային իրավունքի հետ որեւէ կապ չունի՝ այդ ամեն մի քայլը լուրջ հետեւանքներ եւ գին է ունենալու»: Ղարաբա՞ղը նկատի ունեք։ «Գինը կարող է լինել Ղարաբաղը, բայց այս պահին՝ այնպիսի կոնվենցիաներ, որոնք իրենք պարտավորվել են վավերացնել»: Ստամբուլյա՞նը։ «Բուքիքիոյի նախնական ուղերձի մեջ նման ակնարկ կարծես կար»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին