Կարևոր իրադարձություններ

Հերթական փոփոխությունը. Հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը կվերահսկվեն. «Ժամանակ»

17 Հունիս, 2020 09:40
Հերթական փոփոխությունը. Հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը կվերահսկվեն. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է հերթական փոփոխությունը կատարել Հարկային օրենսգրքում, որի նպատակը հանքարդյունահանողների կողմից ցույց տրվող ծախսերը վերահսկելն է:

Ընկերությունները մշտապես շահագրգռված են մեծ ծախսեր ցույց տալ՝ դրանով թաքցնելով իրենց իրական եկամուտները և ըստ այդմ՝ նվազեցնելով վճարվող հարկերը:

Հիմք ընդունելով միջազգային փորձը՝ կառավարությունը մտադիր է սահմանել մեկ տոննա պղնձի խտանյութի վերամշակման ծախսերի առավելագույն շեմ, որը թույլ չի տա հանքարդյունահանողներին զբաղվել մանիպուլյացիաներով»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին