Կարևոր իրադարձություններ

Արագածավան գյուղում վիճաբանության ընթացքում 21-ամյա բնակիչը 16-ից 19 տարեկան չորս երիտասարդի է դանակահարել․ հարուցվել է քրեական գործ

09 Հունիս, 2020 21:44
Արագածավան գյուղում վիճաբանության ընթացքում 21-ամյա բնակիչը 16-ից 19 տարեկան չորս երիտասարդի է դանակահարել․ հարուցվել է քրեական գործ

Օրեր առաջ՝ հունիսի 3-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ ստացվել, որ մարմնի տարբեր հատվածների կտրած-ծակած վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության են դիմել 16-ից 19 տարեկան չորս երիտասարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից։

Պարզվել է, որ երիտասարդները հունիսի 2-ին Արագածավան գյուղում վազանց կատարելու շուրջ վիճաբանել են նույն գյուղի 21-ամյա բնակչի և նրա ընկերների հետ։ Վիճաբանության ընթացքում Արագածավանի 21-ամյա բնակիչն իր մոտ եղած սուր-կտրող ծակող գործիքով մարմնական վնասվածքներ է պատճառել երիտասարդներին։

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը ներկայացել է ոստիկանություն։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

 

Լրահոս

Դիտել ավելին