Կարևոր իրադարձություններ

ԵՄ-ն հոկտեմբերի 18-ին պաշտոնապես կհայտարարի Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին

17 Հոկտեմբեր, 2015 11:31
ԵՄ-ն հոկտեմբերի 18-ին պաշտոնապես կհայտարարի Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին

ԵՄ-ն պատրաստվում է հոկտեմբերի 18-ին պաշտոնապես հայտարարել Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ դիվանագիտական ոլորտում աղբյուրների հղումով։ Հաղորդվում է, որ պատժամիջոցների չեղարկման մասին որոշումը կարող է ուժի մեջ մտնել ընթացիկ տարվա վերջին, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատի Իրանի կողմից միջուկային համաձայնագրի պայմանների լիարժեք իրագործումը։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը հավանություն է տվել այն օրինագծին, որը թույլ է տալիս երկրի կառավարությանն իրագործել միջնորդ «վեցյակի»՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հետ ձեռքբերված համաձայնագրի պայմանները։

 

Լրահոս

Դիտել ավելին