Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի ծագման աղբյուրը Ուհանի շուկան չէ. չինացիները հերքել են տարածված վարկածը

30 Մայիս, 2020 11:29
Կորոնավիրուսի ծագման աղբյուրը Ուհանի շուկան չէ. չինացիները հերքել են տարածված վարկածը

Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի գիտնականները եկել են եզրահանգման, որ Ուհան քաղաքի ծովամթերքի շուկան չէ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման սկզբնաղբյուրը: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:

Ըստ գիտնականների՝ Ուհանի շուկայի կենդանիների գենետիկ հետազոտությունների օրինակները ցույց են տվել, որ նրանց օրգանիզմում SARC-CoV-2 չի հայտնաբերվել, ինչը նշանակում է, որ նրանք չէին կարող գնորդների վարակման աղբյուր լինել։

Չինաստանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Գաո Ֆուի նշել է, որ շուկան դարձել է ոչ թե կորոնավիրուսի տարածման պատճառ, այլ «դրա զոհերից մեկը»։ Միևնույն ժամանակ չինացի գիտնականների հետազոտություններում հաստատվել է այն վարկածը, որ վիրուսն առաջացել է չղջիկներից, սակայն այն մարդուն «միջանկյալ կենդանու» միջոցով է փոխանցվել։


 

Լրահոս

Դիտել ավելին