Կարևոր իրադարձություններ

Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում երկու-երեք անգամ բարձրացել է․ վարչապետ

29 Մայիս, 2020 19:37
Կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում երկու-երեք անգամ բարձրացել է․ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մայիսի 29-ին, պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ հենց վիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների վարձատրությունը միջինում երկու-երեք անգամ բարձրացել է: 

«Ավելացումները ձևավորվել են պարգևատրումների ֆոնդի հաշվին, բուժաշխտողների մասնագիտությանը համապատասխան՝ բժիշկ, միջին բուժանձնակազմ և կրտսեր բուժաշխատող, պարգևավճարներ են ստացել նաև շտապօգնության աշխատակիցները: ԱՆ-ն բուժաշխատողների համար ապահովում է նաև կեցության և սննդի հարցը»,- ասաց Փաշինյանը:

Պատասխանելով լրագրողի՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում՝ լրացնելու համար այդ բացը, եւ եթե նոր քայլեր չձեռնարկվեն, ինչպե՞ս է կատարվելու բուժումը հարցերին, վաչապետն ասաց․

«Համակարգը ներկա պահին կարիք ունի ռեանիմատոլոգների եւ անեսթեզիոլոգների: Մնացած մասով աշխատանքներ է տարել հենց նախարարությունը եւ կարողացել է աշխատանքներին ներգրավել նաեւ մեծ թվով կամավորների, բուժաշխատողների, կլինակական օրդինատորների»։

 

Լրահոս

Դիտել ավելին