Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    488

  • EUR

    543
    555

  • RUB

    6,64
    6,94

Կարևոր իրադարձություններ

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հայտնի է. «Ժողովուրդ»

29 Մայիս, 2020 09:24
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը հայտնի է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմը: Ըստ մեր տեղեկությունների՝ պարզվել է, որ այդ կազմից դուրս են մնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հռիփսիմե Գրիգորյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:

Հետաքրքիր է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի նախարար Արայիկ Հարությունյանը իր թիմի երկու անդամներին խորհրդի կազմում չի ներառել: Բանն այն է, որ այդ կազմը հաստատվում է նախարարի գիտությամբ:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է իմքայլական պատգամավորների հետ՝ պարզելու համար, թե ինչու է նման որոշում կայացվել: Պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը հայտարարեց. «Ես նախկինում եղել եմ տուրիզմի կոմիտեի նախագահը, խորհրդարան գալուց հետո արդեն այժմյան տուրիզմի նախագահն է ընդգրկվել»: Իսկ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց. «Մի քանի օր առաջ եմ տեղեկացել դրա մասին թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանից»»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին