Կարևոր իրադարձություններ

Մարմաշենում ֆուտբոլ խաղալուց հետո մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. «Հայկական Ժամանակ»

28 Մայիս, 2020 22:05
Մարմաշենում ֆուտբոլ խաղալուց հետո մահացած երիտասարդի գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել. «Հայկական Ժամանակ»

Նախօրեին Մարմաշենում ֆուտբոլ խաղալու ավարտին վիճաբանությունից հետո մահացած 20-ամյա տղայի դիակի դատաբժշկական փորձաքննության  նախնական արդյունքներով, գլխի վրա բռնությամբ զուգորդված ներգործության հետքեր են հայտնաբերվել: Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: 

Ըստ դատախազության տեղեկատվության, հարուցվել է  քրգործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի  104 հոդվածի 1-ին մասի(դիտավորյալ սպանություն) հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում կա ձերբակալված անձ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 27-ին երեկոյան դժբախտ դեպք էր տեղի ունեցել Շիրակի մարզի Մարմաշեն խոշորացված համայնքում: Համայնքի կազմի մեջ մտնող 2՝ Մարմաշենի և Վահրամաբերդի երիտասարդները ֆուտբոլ էին խաղացել, որից հետո վիճաբանել էին: Դրանից հետո 20-ամյա երիտասարդ էր մահացել:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին