Հունգարիայի իշխանությունները փակել են Սերբիայի ու Խորվաթիայի հետ սահմանը, որով վերջին շաբաթներին Մերձավոր արևելքից Եվրամիություն միգրանտների ուժեղ ու անվերահսկելի հոսք էր կատարվում: Այս մասին հայտնում է Հունգարիայի կառավարության կայքը, փոխանցում է Lenta-ն: Ընդ որում սահմանին ստեղծվել են երկու տարանցիկ գոտիներ, որտեղ կարող են գրանցվել նրանք, որոնք ուզում են Հունգարիա մտնել: