ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, կից գրելով․
«Դիմորդ 2020-ի ուղեցույցը
Հարգելի դիմորդ, սույն ուղեցույցը կարևոր է բուհերի ընդունելության հայտերը ճիշտ ներկայացնելու համար: Վստահ եմ, որ հետևելով այս քայլերին՝ հեշտությամբ ու առանց խնդրի կարող եք լրացնել Ձեր հայտը և մասնակցել ընդունելությանը:
Հաջողություն եմ մաղթում բոլորին»: