Կարևոր իրադարձություններ

Պետությունը երեխա ունեցող ընտանիքներին կօգնի բնակարան գնել․ կառավարության աջակցության 3 ծրագրերը

24 Մայիս, 2020 15:30
Պետությունը երեխա ունեցող ընտանիքներին կօգնի բնակարան գնել․ կառավարության աջակցության 3 ծրագրերը

Ծնելիության մակարդակը բարձրացնելու համար կառավարությունը հաստատել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 3 ծրագիր։ Առաջին ծրագրով պետությունը կօգնի բնակարանի կանխավճարի հարցում։

Պայմաններն են՝ մարզում բնակվելը, 2 և ավելի անչափահաս երեխա ունենալը և անշարժ գույքը 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո ձեռք բերելը։ Միանվագ դրամական աջակցությունը նոր բնակարանի արժեքի 5% չափով է, բայց ոչ ավելի, քան 1 միլիոն դրամը։

Երկրորդ ծրագրից կարող է օգտվել արդեն առնվազն 1 մեկ երեխա ունեցող յուրաքանչյուր ընտանիք, որը բնակարան կգնի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո՝ առավելագույնը 30 միլիոն դրամ արժողությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։



 

Լրահոս

Դիտել ավելին