Կարևոր իրադարձություններ

Առաջիկա օրերին նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը․ Սիրիայում ՀՀ դեսպանություն

20 Մայիս, 2020 19:43
Առաջիկա օրերին նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը․ Սիրիայում ՀՀ դեսպանություն

Առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։ Այս մասին տեղեկանում ենք Սիրիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից։

«Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։

Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,-ասվում է դեսպանության հաղորդագրությունում։

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին