Կարևոր իրադարձություններ

Երևանում մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը վնասազերծվել է

19 Մայիս, 2020 21:19
Երևանում մի խումբ քաղաքացիների վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ. կրակոցներ արձակելու մեջ կասկածվողը վնասազերծվել է

Քիչ առաջ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել և կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հատնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 175 շենքի բակում կրակոցներ են հնչել:

Մինչ համայնքային ոստիկանության ծառայողները պարզում էին դեպքի հանգամանքները, ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները՝ հրամանատար Ս. Ղարիբյանի գլխավորությամբ, վիճաբանություն կատարելու և կրակոցներ արձակելու կասկածանքով տաք հետքերով դեպքի վայրում բռնել ու վնասազերծել են մի քաղաքացու, ով կասկածվում է նաև կրակոցներ արձակելու մեջ:

Աղբյուրը հայտնում է նաև, որ կրակոցի հետևանքով վնասվել է բակում կայանված KIA մակնիշի 34 PR 174 համարանիշի ավտոմեքենան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին