Կարևոր իրադարձություններ

Ինչպե՞ս է ստացվել հարաբերությունների խզումը ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի հետ․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը

16 Մայիս, 2020 13:50
Ինչպե՞ս է ստացվել հարաբերությունների խզումը ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի հետ․ Նիկոլ Փաշինյանի պատասխանը

Այսօր՝ մայիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողի հարցին՝ ինչպե՞ս է ստացվել, որ ում հետ ճանապարհ եք անցել՝ լրագրողներ, ԼՀԿ, ՀԱԿ, բոլորի հետ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, ո՞րն է պատճառը, ասաց․

«Առնվազն քաղաքական հատվածներում պատճառները շատ բացահայտ են եղել: Որոշ հարցերում ես ունեցել եմ իմ սեփական պատկերացումները և դրանք որոշակի հատվածով համընկել են մի շարք քաղաքական ուժերի պատկերացումների հետ և մի պահից դրանք դադարել են գոյություն ունենալ: Նախկինում ՀԱԿ-ի, ԼՀԿ-ի հետ այդ քաղաքական հարաբերությունների խզումը եղել է քաղաքական զարգացումների պատկերացումների շուրջ ունեցած տարաձայնությունների առիթ... Ինչ վերաբերում է լրագրողական հանրությանը, այս պարագայում եղել է հետևյալ խնդիրը՝ կա մի կարևոր նրբություն, որ ես պետք է խոսոտովանեմ: Իմ լրագրողական գործունեությունը հենց սկզբից իր մեջ ունեցել է կարևոր գաղափարախոսական և քաղաքական կոմպոնենտ: Իմ լրագրողական գործունեությունը սկզբնական հատվածում ընկալել եմ որպես քաղաքական գործունեության հիմնական մաս և հնարավոր է շատ լրագրողներ ինձ որպես այդպիսին 100 տոկոսանոց լրագրող չեն էլ ընդունել և դրանում երևի ունեցել են իրենց հիմնավորումները: Իսկ հիմա ԶԼՄ-ների հետ ես շփվում եմ որպես երկրի ղեկավար՝ դրանից բխող իր բարդություններով ու նրբություններով: Այս համատեքստում էլ այն դեպքերում, երբ հարցն ունի շատ սկզբունքային գաղարափարախոսություն, ես չեմ վախենում մենակ մնալուց»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին