Կարևոր իրադարձություններ

Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը. քաղաքապետարան

15 Մայիս, 2020 15:00
Ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի հարևանությամբ տեղադրված կրպակը. քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության ու Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցների համատեղ ջանքերով ապամոնտաժվել է Մերգելյանի ինստիտուտի դիմաց՝ Հ. Հակոբյան 4-րդ շենքի հարևանությամբ կանաչ տարածքում տեղադրված կրպակը. այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի Ֆեյսբուքի էջից։

«Տարածքում եղել է հակասանիտարական վիճակ: Կանաչ գազոնը կվերականգնվի, այս պահին իրականացվում են տարածքի բարեկարգման աշխատանքներ»,- նշված է հաղորդագրության մեջ։


 

Լրահոս

Դիտել ավելին