Կարևոր իրադարձություններ

Աջակցության ծրագրով տրված գումարները հետ են հավաքում. «Իրավունք»

13 Մայիս, 2020 10:08
Աջակցության ծրագրով տրված գումարները հետ են հավաքում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է.

«Նախորդ շաբաթ մեծ աղմուկ բարձրացավ այն մասին, որ մինչեւ մայիսի 7-ը պայմանագրային զինծառայողներից պետք է հետ գանձվեին կորոնավիրուսի համար ստացված գումարները:

Հիշեցնենք, որ այս ծրագրի շրջանակներում միանվագ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26.500 ՀՀ դրամ գումարի չափով, օժանդակություն է տրամադրվել 0-18 տարեկան երեխա ունեցող այն ընտանիքներին, որտեղ երկու ծնողներն էլ չունեն գրանցված աշխատանք: 

Մինչդեռ փաստացի պայմանագրային զինծառայողն ունի գրանցված աշխատանք: Սակայն, սա դեռ ամենը չէ, «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, նույն խայտառակ պատմությունն է նաեւ քրեակատարողական հիմնարկներում եւ ոստիկանությունում, որտեղ եւս աշխատակիցները ստացել են կառավարությունից աջակցություն, իսկ հաշված օրեր անց՝ պարտադրել հետ վերադարձնել գումարը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին