Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է, որդին հոսպիտալացվել

12 Մայիս, 2020 19:09
Գեղարքունիքի մարզում կարտոֆիլի հորի մեջ հողաշերտը լցվել է հոր ու որդու վրա, հայրը մահացել է, որդին հոսպիտալացվել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ժամը 15։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոլաքար գյուղի 7-րդ փողոցի 1-ին տանը՝ կարտոֆիլի հորի մեջ աշխատանքներ կատարելիս հողաշերտի փլուզում է տեղի ունեցել, որի տակ քաղաքացիներ կան։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային հրշեջ փրկարարական վարչության Մարտունու հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Աղբյուրի փոխանցմամբ՝ փրկարարները գյուղացիների օգնությամբ հողաշերտի տակից դուրս են բերել նույն տան բնակիչ՝ 52-ամյա Նվեր Շահինյանի դին, իսկ թեթև մարմնական վնասվածքներով դուրս են բերել նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Ավետիք Շահինյանին, ում տեղում օգնություն են ցուցաբերել Մարտունու հիվանդանոցի բժիշկները, ապա նրան տեղափոխել հիվանդանոց։

Աղբյուրը հայտնում է, որ մահացածն ու վիրավորը հայր ու որդի են։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին