Կարևոր իրադարձություններ

Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին

09 Մայիս, 2020 13:34
Բակո Սահակյանը և Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին

Չնայած համավարակով պայմանավորված որոշակի սահմանափակումներին, որոնք հնարավորություն չեն տվել Եռատոնին հատուկ տոնական շունչն ու հաղթական տրամադրությունները հասանելի դարձնել Արցախի բոլոր քաղաքացիներին, այնուամենայնիվ պահպանվել են օրվա խորհրդին հարիր արարողակարգային միջոցառումները՝ որոշակի սահմանափակումներով: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից։

Տոնական միջոցառումների ու ոգեկոչման արարողությունների շրջանակում, հայկական երկու հանրապետությունների ռազմաքաղաքական իշխանությունների ներկայացուցիչները՝ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հանուն հայրենիքի նահատակված հերոսների հիշատակին, որից հետո այցելել  և ոգեկոչման արարողություն են իրականացրել նաև Շուշին ազատագրած առաջին տանկ-հուշարձանի և Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին