Կարևոր իրադարձություններ

Ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով․ ՔԿ

08 Մայիս, 2020 19:25
Ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են պաշտոնատարի անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու, պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև՝ կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու նոր դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառյությունից։

2020 թվականի մայիսի 7-ին նշված դեպքերի առթիվ հարուցվել են նոր քրեական գործեր, որոնք միացվել  են մեկ վարույթում:

Քննչական գործողությունների արդյունքում 2020 թվականի մայիսի 8-ին ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն ծավալող ընկերություններից մեկի ղեկավարը ձերբակալվել է՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու կասկածանքով:

Նույն օրը նախաքննական մարմնի որոշմամբ՝ պաշտոնատար անձին առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար ՀՀ տարածքում տնտեսական գործունեություն իրականացնող մեկ այլ ընկերության ղեկավարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին