Կարևոր իրադարձություններ

Հրդեհ է բռնկվել Բռնակոթ գյուղում

17 Հոկտեմբեր, 2015 09:47
Հրդեհ է բռնկվել Բռնակոթ գյուղում

Հոկտեմբերի 17-ին, ժամը 03.03-ին ՏԿԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում` անասնագոմում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի սկզբնամասում` Հ. Հ.-ին պատկանող անասնագոմում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.00-ին, մարվել՝ ժամը 04.20-ին:

Այրվել է անասնագոմի տանիքը` 36 քմ և կենցաղային իրեր:

 

Լրահոս

Դիտել ավելին