Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    563
    573

  • RUB

    6,19
    6,44

Կարևոր իրադարձություններ

Ելփին գյուղի հանդամասերից մեկում օձը խայթել է 47-ամյա կնոջը․ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

02 Մայիս, 2020 10:23
Ելփին գյուղի հանդամասերից մեկում օձը խայթել է 47-ամյա կնոջը․ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

Մայիսի 1-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի հանդամասերից մեկում անհայտ տեսակի օձը խայթել է տեղի բնակիչներից մեկին: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը. ճանապարհի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով՝ մոտ 1 կմ:

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել «Վարդանես» կոչվող տարածքում:

Փրկարարները Գայանե Ե.-ին (ծնված 1973 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին