Կարևոր իրադարձություններ

ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը

10 Ապրիլ, 2020 11:12
ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են կրճատել նավթի արդյունահանումը

ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են սահմանափակել նավթի արդյունահանումը 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին օրական ընդհանուր 10 մլն բարելով, այնուհետև մինչև տարեվերջ՝ 8 մլն բարելով։ Այս մասին հայտնում է TASS-ը։

Համաձայնագրի նախագծից պարզ է դառնում, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան կնվազեցնեն արդյունահանումը հավասար քվոտաներով՝ օրական 2․5 մլն բարելով՝ արդյունահանելով 8․5 մլն բարել։ Արդյունահանման օրական ծավալի կրճատումից հետո բոլոր երկրները միասին կարդյունահանեն 33․8 մլն բարել նավթ։ Յուրաքանչյուր երկրի համար արդյունահանումը կնվազի 23 տոկոսով։

Նման առաջարկին աջակցել են բոլոր երկրները, բացառությամբ Մեքսիկայի, որը հրաժարվում է կրճատել արդյունահանման ծավալն իրեն հասանելիք 0․4 մլն բարելով։ Մասնակից երկրները նշել են, որ պայմանավորվածությունը կգործի միայն Մեքսիկայի՝ գործարքին միանալու դեպքում։ Երկիրն աժյմ պատրաստ է կրճատել արդյունահանման ծավալը միայն 100 հազար բարելով։

Բանակցությունները կշարունակվեն նաև այսօր։ Այնուհետև երկրները հանդիպում կունենան հունիսի 10-ին՝ շուկայի կայունացման հետագա գործողությունները պարզելու համար։

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին