Կարևոր իրադարձություններ

Արցախում կորոնավիրուսով հաստատված հիվանդի հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան․ ԱՀ ԱՆ

08 Ապրիլ, 2020 21:30
Արցախում կորոնավիրուսով հաստատված հիվանդի հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան․ ԱՀ ԱՆ

Այս պահի դրությամբ Արցախի բուժհաստատություններում մեկուսացված քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝ հղում անելով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարությանը։  

«Նախորդ օրը կորոնավիրուսի հաստատված դեպքի հետ կապված, նախարարությունից տեղեկացնում են, որ վերոնշյալ անձի առողջական վիճակը գնահատվում է նորմալ: Նրա հետ շփման մեջ գտնող անձանց մոտ որևէ ախտանիշներ չկան. վերջիններս գտնվում են բժիշկների շուրջօրյա վերահսկողության տակ:

Լրացուցիչ ապահովության նկատառումներից ելնելով, անհրաժեշտ աշխատանքներ են տարվում նաև հարևան բնակավայրում:

Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել պաշտոնական լրահոսին, որը ներկայացվում է Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբի հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին