Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    478
    485

  • EUR

    533
    547

  • RUB

    6,84
    7,19

Կարևոր իրադարձություններ

Նոր նախագիծ. Մուտքը խաղատուն կդառնա խնդրահարույց. «Ժամանակ»

07 Ապրիլ, 2020 09:27
Նոր նախագիծ. Մուտքը խաղատուն կդառնա խնդրահարույց. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել խաղասրահ մուտք գործելու և ինտերնետային կայքում գրանցվել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթն ստուգելու կարգը հաստատելու մասին ֆինանսների նախարարի հրամանի նախագիծը։

Այս նախագծով նախատեսվում է, որ ֆիզիկական անձը խաղասրահ մուտք գործելիս կամ ինտերնետային բուքմեյքերային կայքում գրանցվելու համար պետք է ներկայացնի անձը հաստատող փաստաթուղթ, որը կհավաստի նրա 18 տարին լրանալու փաստը, բուքմեյքերային կայքում գրանցվելու դեպքում 21 տարին լրանալու փաստը:

Մեր տեղեկություններով՝ ՀՀ իշխանություններն ի սկզբանե ցանկացել են արգելել բոլոր տեսակի խաղատների ու բուքմեյքերային գրասենյակների գործունեությունը, սակայն դրան դեմ են հանդես եկել ՊԵԿ-ը և ֆիննախը՝ պետբյուջեի եկամտի կայուն աղբյուր լինելու հիմնավորմամբ: Սակայն այս մոտեցումը ևս խնդրահարույց է, հատկապես օտարերկրացիների դեպքում, որոնց համար ընդունելի չէ խաղատուն մտնելիս անձի ինքնության հաստատումը»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին