Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477
    484

  • EUR

    538,5
    550,5

  • RUB

    6,88
    7,18

Կարևոր իրադարձություններ

Լավ լուր տնտեսվարողների համար. այսօրվանից կարող եք դիմել միանվագ աջակցության համար. Բաբկեն Թունյանը մանրամասներ է ներկայացնում

01 Ապրիլ, 2020 20:44
Հեղինակ՝ Բաբկեն Թունյան
Լավ լուր տնտեսվարողների համար. այսօրվանից կարող եք դիմել միանվագ աջակցության համար. Բաբկեն Թունյանը մանրամասներ է ներկայացնում

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ԼԱՎ ԼՈՒՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Այսօրվանից կարող եք դիմել միանվագ աջակցության համար

Տնտեսական աջակցության 5-րդ ծրագրի իրականացման կարգը հաստատված է։ Պայմաններին բավարարող տնտեսվարողները այսօրվանից կարող են դիմել աջակցության համար ու ստանալ այն 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետության առանձին տնտեսվարողների մոտ առաջացած դժվարությունների հետևանքով աշխատատեղերի պահպանությանը։

Ովքեր կարող են լինել միջոցառման շահառու (աջակցություն ստանալ)

01.01.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում անընդհատ ունեցել են 2-ից մինչև 50 վարձու աշխատող և նշված ընկերությունների վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում:

Պարզաբանում. Տնտեսվարողների աշխատավարձի փաստացի ֆոնդի հաշվարկներում չեն ներառվում 26.03.2020 թվականից մինչև 01.04.2020 թվականն ընկած ժամանակահատվածում ավելացված աշխատողների քանակը և ավելացված աշխատավարձի ֆոնդը։

Ովքեր չեն կարող լինել միջոցառման շահառու (բացառություններ)

5-րդ միջոցառման շահառու չեն կարող հանդիսանալ բանկերը, վարկային կազմակերպությունները, գրավատները, ապահովագրական ընկերությունները, արտարժույթի փոխանակման կետերը, արժեթղթերի առքուվաճառքով զբաղվող կազմակերպությունները, ներդրումային կազմակերպությունները, ներդրումային ֆոնդերը, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչները և այլ նմանատիպ գործունեություն ծավալողները։

Աջակցության չափը

Օժանդակության չափը կազմելու է աշխատավարձի մեկ ամսվա ֆոնդի 16-20 տոկոսը։Հաշվարկի մեխանիզմին առավել մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ՝ https://www.e-gov.am/…/f…/decrees/kar/2020/03/359-%D4%BC.pdf ։

Ինչպես դիմել (քայլերի հերթականությունը)

1․ Ապրիլի 1-ից սկսած մարտ ամսվա եկամտային հարկի հաշվետվության ներկայացումից հետո տնտեսվարողը, ծրագրի պայմաններին բավարարելու դեպքում, ՊԵԿ էլեկտրոնային համակարգի իր էջին ստանալու է ծանուցում՝ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ։

2․ Ծանուցումը ստանալուց հետո տնտեսվարողը նույն համակարգում առկա նոր ձևանմուշով ներկայացնում է դիմում՝ դրամաշնորհ ստանալու համար։

3․ Դիմումի ներկայացումից հետո դրամաշնորհը շահառուի բանկային հաշվին փոխանցվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին