Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլը» խմբակցության ո՞ր պատգամավորները չեն քվեարկել Կառավարության առաջարկած նախագծին

31 Մարտ, 2020 17:30
«Իմ քայլը» խմբակցության ո՞ր պատգամավորները չեն քվեարկել Կառավարության առաջարկած նախագծին

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:

Նախագծի ընդունմանը պետք էր առնվազն 67 ձայն, սակայն կողմ քվեարկեց 65 պատգամավոր եւ այն չընդունվեց:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին: Չքվեարկեցին նաև իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտաշես Պետրոսյանը, Վահե Հովհաննիսյանն ու Աննա Կարապետյանը:

Նշենք, որ այս փաթեթը վերաբերում է անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի նոր սահմանափակումներին: Նախագծով նախատեսվում է, որ արտակարգ դրության դեպքում բջջային ցանցի օպերատորները պարտավոր են համապատասխան որոշմամբ սահմանված ձեւով եւ կարգով պետական մարմիններին տրամադրել հաճախորդների կողմից օգտագործվող ծառայության վայրը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ (հաճախորդի տեղորոշում) եւ հաճախորդի հեռախոսահամարի հետ ուղիղ կամ անուղղակի (միջնորդավորված) կապ ունեցած հեռախոսահամարները, հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը եւ ավարտը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ, իսկ հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում. այն հեռախոսահամարի վերաբերյալ տվյալներ, որին փոխանցվել է զանգը:

 

Լրահոս

Դիտել ավելին