Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    477,5
    484,5

  • EUR

    535,5
    549,5

  • RUB

    6,77
    7,12

Կարևոր իրադարձություններ

«Իմ քայլում» համակարծիք չեն Կառավարության ներկայացրած նախագծին. «Հրապարակ»

31 Մարտ, 2020 08:31
«Իմ քայլում» համակարծիք չեն Կառավարության ներկայացրած նախագծին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հաղորդակցության օպերատորներին՝ ցանկացած մեկի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում իշխանություններին:

Այսինքն, ցանկացած պահի կարող են իմանալ, թե այս կամ այն անձը ում հետ է խոսել հեռախոսով: Նախագիծը բուռն քննարկվեց ԱԺ-ում, շատերը նշեցին, որ մարդու իրավունքների առումով խնդիրներ կան։ Եւ չնայած շատերը դեմ էին, նախագիծն անցավ։ Այդուհանդերձ որոշ իշխանական պատգամավորների ձեռքն, այսպես ասած, չի գնացել կողմ քվեարկել: Ձեռնպահ է քվեարկել Քրիստինե Պողոսյանը, չեն քվեարկել Լուսինե Բադալյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Նարեկ Զեյնալյանը, Լենա Նազարյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Վաղարշակ Հակոբյանը, Նազելի Բաղդասարյանը, թեեւ ներկա էին նիստին:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին