Կամերունցի սաքսոֆոնահար Մանու Դիբանգոն մահացել է կորոնավիրուսից
24 Մարտ, 2020 16:50
Ֆրանսիայում մահացել է կամերունցի հայտնի սաքսոֆոնահար Մանու Դիբանգոն, որի մոտ հաստատվել էր նոր տիպի կորոնավիրուս։ Այդ մասին տեղեկացնում է France Info-ն։
Երաժիշտը 86 տարեկան էր։ Վարակի հաստատումից հետո նրան հոսպիտալացրել էին Փարիզին կից հիվանդանոցներից մեկում։