Կարևոր իրադարձություններ

Սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել․ գործը հանձնվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ․ ՀՔԾ

23 Մարտ, 2020 20:41
Սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել․ գործը հանձնվել է դատախազին` դատարան ուղարկելու միջնորդությամբ․ ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը,  Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից։

Հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու համար Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով: 

Ն. Սամսոնյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ

 

 

Լրահոս

Դիտել ավելին