Կարևոր իրադարձություններ

«Երեկ երեկոյան խորհրդակցություն էինք անցկացրել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու վերաբերյալ». Ավինյան

15 Մարտ, 2020 16:09
Հեղինակ՝ Տիգրան Ավինյան
«Երեկ երեկոյան խորհրդակցություն էինք անցկացրել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու վերաբերյալ». Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Երեկ երեկոյան խորհրդակցություն էինք անցկացրել կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքները մեղմելու վերաբերյալ։

Որոշվել է ձևավորել տնտեսական օպերատիվ խումբ՝ ամենօրյա ռեժիմով աշխատանքները շարունակելու և գործողությունների միասնական փաթեթ ներկայացնելու համար

Ձևավորում է մեկ ընդհանուր շտաբ Առողջապահության նախարարության, ուժային կառույցների, տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ, որը զբաղվում է որոնողական աշխատանքներով և այս պահի դրությամբ բավականին արդյունավետ այդ աշխատանքները իրականցվում են։

Մեր գրասենյակը, Առողջապահության նախարարությունը ու Արտաքին գործերի նախարարությունը 24-ժամյա ռեժիմով աշխատանքի մեջ են լինելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին