Կարևոր իրադարձություններ

Մարտիրոսյանը պատմել է , թե ինչպես են КВН անդամները Զելենսկու պատճառով կորցնում իրենց կյանքի իմաստը

12 Մարտ, 2020 13:45
Մարտիրոսյանը պատմել է , թե ինչպես են КВН անդամները Զելենսկու պատճառով կորցնում իրենց կյանքի իմաստը

Comedy Club-ի անդամ Գարիկ Մարտիրոսյանը կատակով համեմատեց իր նվաճումները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու արժանիքները, ով նույնպես սկսեց իր ճանապարհը КВН-ից. այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Վլադիմիր Զելենսկին բոլոր «կավեենշիկներին կյանքի իմաստից զրկել է: Ինչ-որ կերպ Ռուսլան Բելին և Թիմուր Կարգինովը գալիս են ինձ մոտ և ասում. «Եկեք բեմադրենք սթենդ-ափ համերգ»: Ես ուրախորեն համաձայնվում եմ: Եվ այդ պահին հեռուստատեսությամբ ասում են, որ Զելենսկին առաջադրել է իր թեկնածությունը՝ Ուկրաինայի նախագահ դառնալու համար»:

«Դե, ես կարող եմ համերգ բեմադրել, բայց կարող եմ նաև չանել: Ի՞նչ իմաստ ունի: Ինչով ես զբաղված դու և ինչով է զբաղված Վլադիմիր Զելենսկին: Նա ղեկավարում է ահռելի երկիր, իսկ դու մտածում ես արդյոք կո կատակը վաղը տեղ կհասնի թե ոչ». հավելեց նա:

 

Թարգմանությունը՝ Եվա Գրիգորյանի:
 
 

Լրահոս

Դիտել ավելին