Կարևոր իրադարձություններ

Google ընկերությունն աշխատակիցներին հորդորում է աշխատել տնից

11 Մարտ, 2020 13:55
Google ընկերությունն աշխատակիցներին հորդորում է աշխատել տնից

100 հազար աշխատակից ունեցող ամերիկյան Google ընկերությանը բոլոր աշխատողներին խորհուրդ է տվել աշխատանքը իրականացնել տնից։ Դա, ըստ ընկերության ղեկավարության, թույլ կտա նվազեցնել նոր կորոնավիրուսի տարածման հավանականությունը։

Ընկերության՝ Հյուսիսային Ամերիկայում գտնվող բոլոր գրասենյակներին հրահանգ է իջեցվել, որ որքան հնարավոր է աշխատանքը կազմակերպեն տնից` առանց գրասենյակներ այցելելու։

Միացյալ Նահանգներում ամենաթարմ տվյալներով՝ հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման գրեթե 1000 դեպք։ 29 մարդ մահացել է։

 

Լրահոս

Դիտել ավելին