Կարևոր իրադարձություններ

Գագիկ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով կերկարացվի․ պաշտպան

26 Փետրվար, 2020 20:15
Գագիկ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով կերկարացվի․ պաշտպան

Դատարանը բավարարել է ԱԱԾ-ի միջնորդությունը, որի համաձայն ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքը ևս երկու ամսով կերկարացվի։ Այս լուրը հաստատեց Խաչատրյանի պաշտպանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու համար միջնորդություն է ներկայացրել դատարան: 

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը կալանավորված է 2019 թվականի օգոստոսի 30-ից: Նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։  

 

 

Լրահոս

Դիտել ավելին