Կարևոր իրադարձություններ

Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում․ ԱԱԾ-ն իրազեկում է

25 Փետրվար, 2020 18:38
Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում․ ԱԱԾ-ն իրազեկում է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը իրազեկում է․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաշվի առնելով զանգվածային լրատվության միջոցների տարածած հրապարակումները,  ինչպես նաև ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Գագիկ Խաչատրյանի,  ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ֆինանսների նախարարությունում նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած մի շարք անձանց վերաբերյալ քննվող քրեական գործի նկատմամբ հանրային հետաքրքրությունը, իրազեկում է, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 17.02.2020թ. որոշմամբ բեկանվել է մեղադրյալ Կարեն Խաչատրյանի նկատմամբ կիրառված կալանավորումը 20 միլիոն ՀՀ դրամի չափով գրավով փոխարինելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի 22.01.2020թ. որոշումը, նրան կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի: Կարեն Խաչատրյանը ներկայումս արգելանքի տակ է և գտնվում է քրեակատարողական հիմնարկում:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է ԱԱԾ հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին