Կարևոր իրադարձություններ

Զոհրաբ Մնացականյանը` կորոնավիրուսի տարածման մարտահրավերների մասին

24 Փետրվար, 2020 13:26
Զոհրաբ Մնացականյանը` կորոնավիրուսի տարածման մարտահրավերների մասին

Այսօր՝ փետրվարի 24-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման մարտահրավերներին։

«Համագործակցային միջոցով գտնել ճանապարհները՝ վերահսկելու իրավիճակը, որպեսզի կանխարգելել ու հաղթահարել այս վարակը, մեզ համար կարևորագույն մոտեցում է», - նշել է ԱԳ նախարարը։

Մնացականյանը ընդգծել է՝ Հայաստանը շատ սերտ աշխատելու է և Չինաստանի, և Իրանի հետ։

Անդրադառնալով Իտալիայի հացին Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ այս հարցը, բնականաբար, չէր կարող վրիպել Հայաստանի ուշադրությունից։

«Այստեղ նույնպես մենք գնահատում ենք, թե ինչ անհրաժեշտ քայլեր է պետք ձեռնարկել, որ նույնպես միասնաբար աշխատենք՝ թույլ չտալու համաճարակի տարածումը։ Սա է ընդհանուր մոտեցումը», - ասել է Մնացականյանը։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվածների թվով Իտալիան առաջինն է Եվրոպայում և երրորդը՝ աշխարհում՝ Չինաստանից, Հյուսիսային Կորեայից ու Ճապոնիայից հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին