Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482
    490

  • EUR

    524,5
    538,5

  • RUB

    6,36
    6,86

Կարևոր իրադարձություններ

Այդպիսի գործ չկա, որ կառավարությունը, իշխանությունը որևիցե ձևով կաղապարված է լուծում տալու՝ հնարավորության պարագայում. Ալեն Սիմոնյան

20 Փետրվար, 2020 15:01
Այդպիսի գործ չկա, որ կառավարությունը, իշխանությունը որևիցե ձևով կաղապարված է լուծում տալու՝ հնարավորության պարագայում. Ալեն Սիմոնյան

«Ես ասեցի Նիկոլ Փաշինյանին, որ սևազգեստ մայրերն են կառավարության դիմաց, ասաց գիտի, տեղյակ է։ Ենթադրում եմ, որ հանդիպում տեղի կունենա, սակայն այսօր դժվար»,- նշում է Ալեն Սիմոնյանը։

Մայրերի այն հարցին, որ պարոն Փաշինյանին գուցե շեղում են, ճիշտ չեն զեկուցում, և այլն, Սիմոնյանն ասաց․ «Միշտ գոյություն ունի մեդալի հակառակ կողմը, միշտ լինում են հարցեր, որ մի կողմը չի ասում, մյուս կողմը տեղյակ չէ և այլն։ Այդպիսի գործ չկա, որ կառավարությունը, իշխանությունը որևիցե ձևով կաղապարված է լուծում տալու՝ հնարավորության պարագայում։

Խնդիրը ժամկետի հետ է հաճախ կապված լինում, երեք ատյանի դատարանների որոշման վստահության հետ է խնդիր լինում, ամեն դեպք սուբյեկտիվ է և ամեն դեպք իր խնդիրն է ունենում»։ Լրագրողների այն հարցին, թե արդյոք այսպիսի հանդիպումները պետք է ավելի հանրային լինեն թե ոչ, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ավելի հանրային և ավելի բաց գործելաոճ ես չեմ պատկերացնում ու չեմ էլ տեսել մինչ օրս Հայաստանի Հանրապետությունում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին