Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    499
    505

  • EUR

    536
    548

  • RUB

    6,33
    6,73

Կարևոր իրադարձություններ

ՊԲ-ում եւ ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ անելու քաղաքական որոշում է կայացվել. «Հրապարակ»

19 Փետրվար, 2020 08:20
 ՊԲ-ում եւ ՀՀ ՊՆ-ում պաշտոնանկություններ անելու քաղաքական որոշում է կայացվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետի մոտ բանակում խաղաղ պայմաններում մահացությունների աճի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ քաղաքական որոշում է կայացվել՝ մի շարք պաշտոնյաների պաշտոնանկ անել։ Հանրաքվեի նախօրյակին քայլեր չձեռնարկելը կարող է խանգարել «այո»-ի հաղթանակին։

Որոշվել է, որ պաշտոնին հրաժեշտ կտա Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը։ Մեր աղբյուրների վկայությամբ՝ երեկ նա արդեն ներկայացրել է հրաժարականի դիմումը, սակայն «տեխնիկական» պատճառներով չի հայտարարվում այդ մասին։

Հայտնի է նաեւ փոխարինողի անունը՝ Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ Ջալալ Հարությունյան: Քննարկվում էր նաեւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանի անունը, սակայն երեկոյան Ջալալ Հարությունյանի թեկնածությունն ավելի իրատեսական էր դարձել։

Սպասվում է նաեւ ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանի պաշտոնանկությունը։ Ինչպես նաեւ՝ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին