Կարևոր իրադարձություններ

Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Սուրեն Պապիկյանի հայտարարությունը

14 Փետրվար, 2020 18:59
Արթուր Վանեցյանը մեկնաբանել է Սուրեն Պապիկյանի հայտարարությունը

Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ՀՀ Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հայտարարությանը, որը թեև հաստատեց իր դատվածության մասին մամուլի հրապարակումները, բայց միաժամանակ ակնարկեց, թե այդ տեղեկատվության արտահոսքը կազմակերպել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրա հայտարարությունն էլ սոնցցանցում ու մամուլում որակվեց որպես ակնարկ՝ ուղղված Վանեցյանին ու նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

«Ես ակնարկներն ու ենթադրությունները չեմ մեկնաբանում: Եթե Սուրեն Պապիկյանը ասելիք ունի, թող ուղիղ ասի և կստանա իր պատասխանը: Իսկ թե ինչ է նա ենթադրում կամ ինչ է ակնարկում, իր գործն է, դիմեք թող ինքն էլ պարզաբանի: Ասեմ ավելին՝ հորդորում եմ, որ Պապիկյանը անուն տա, որպեսզի մենք էլ իրավական ընթացք տանք այդ հայտարարություններին և վերջ դնենք այս անհեթեթ քննարկումներին»,- ասել է Վանեցյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին