Կարևոր իրադարձություններ

Գերմանիայի, Իրանի ու Իրաքի արտգործնախարարները քննարկելու են մերձավորարևելյան խնդիրները

16 Հոկտեմբեր, 2015 22:16
Գերմանիայի, Իրանի ու Իրաքի արտգործնախարարները քննարկելու են մերձավորարևելյան խնդիրները

Sputnik գործակալության փոխանցմամբ՝ ավելի քան 60 ազդեցիկ քաղաքական գործիչներ ու միջազգային կազմակերպությունների անդամներ վաղը կհավաքվեն Թեհրանում, որպեսզի մասնակցեն Մյունխենի անվտանգության կոնֆերանսի արտագնա նիստին։ Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ-ի՝ հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Վերջինիս հաղորդմամբ՝ կոնֆերանսի մասնակիցների թվում լինելու են Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Աֆղանստանի ղեկավար Սալահուդդին Ռաբանին, Իրաքի արտգործնախարար Իբրահիմ ալ-Ջաֆարին, Լիբանանի արտգործնախարար Ջեբրան Բասիլը, ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռամզի Էզեդդին Ռամզին, ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը և այլք։

Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ կոնֆերանսի մասնակիցները պատրաստվում են քննարկել մերձավորարևելյան տարածաշրջանի անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը, այժմեական խնդիրներն ու ճգնաժամերը և հատկապես Սիրիայի ճգնաժամը։

Բացի այդ, նրանք քննարկելու են ահաբեկչության և հատկապես ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հարցը, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներից Եվրոպա փախստականների հոսքի հարցը։

 

Լրահոս

Դիտել ավելին