Կարևոր իրադարձություններ

Ռուբեն Հայրապետյանի նմանների վրա ժողովուրդը այսօր իրենց կոշիկները չի սրբում՝ դա նրա շնորհիվ է, որ իշխանությունը այդ տեսակը չի․ Ալեն Սիմոնյան

05 Փետրվար, 2020 16:51
Ռուբեն Հայրապետյանի նմանների վրա ժողովուրդը այսօր իրենց կոշիկները չի սրբում՝ դա նրա շնորհիվ է, որ  իշխանությունը այդ տեսակը չի․ Ալեն Սիմոնյան

«Կա մի նպատակ, Ռուբեն Հայրապետյանների և մնացածների տեսակի մասին ինքը խոսեց, ես ուզում եմ հակադարձել իր տեսակին ու ասել, որ իրենց նպատակը մեզ իրենց տեսակից սարքելն է։ Էդ էն տեսակն է, որ զինվորական բժշկին ախռանիկներով ռեստորանում էնքան է ծեծում, որ մահանում է, էդ էն տեսակն է, որ մարդ է առևագնում, էդ էն տեսակն է, որ տարածքներ է խլում, ընտրություններ է կեղծում և այն ամենն է, որ մենք մերժել ենք։ Մենք չենք վերածվելու էդ տեսակին։ Մենք գործելու ենք օրենքի սահմաններում, պետության սահմաններում, որովհետև մենք ունենք ժողովուրդ։ Իրանք էդ ախրանիկներին, որոնց վճարում են, որ ֆեյսբուքներում տարբեր ստատուսներ գրեն, էն վարձկան լրագրողներին, էն մարդկանց, որոնք գալիս են ոստիկանության մոտ սպասում են Ռուբեն Հայրապետյանին, էն նպատակով, որ մի ամիս հետո էթան Ռուբեն Հայրապետյանից փող ուզեն, այ դա իրանց տեսակն է»,- այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ փոխնագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին։

Խոսելով, Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարության մասին, թե ինքը մի օր կոշիկները սրբելու է, Սիմոնյանն ասաց, որ գործընկերները դրան արդեն արձագանքել են․ «Ռուբեն Հայրապետյանի նմանների և մնացածների վրա ՀՀ ժողովուրդը այսօր իրենց կոշիկները չի սրբում և ոչ միայն, դա նրա շնորհիվ է, որ ՀՀ իշխանությունը այդ տեսակը չի»։

Ալեն Սիմոնյանն ասաց, որ ոչ միայն Հայրապետյանն է սադրում, այլ շատերն են այդպես վարվում․ « Ես հասկանում եմ մեր քաղաքացիների զայրույթը, բայց ես ուզում եմ՝ խնդրել, բացատրել, ասել, որ իրենց զայրույթը մեզ իրենցից սարքելն է։ Իրանք վերացող տեսակ են, թողենք հանգիստ, որ էդ տեսակը վերանա։ Ես ձեզ խոսք եմ տալիս, մենք ապրում ենք ու ապրելու ենք հանգիստ Հայաստանի Հանրապետությունում, ապրելու ենք անվտանգ ՀՀ շ-ում որտեղ պատգամավորները, գործարարները մարդակերներ չեն լինելու, որտեղ որ իրենք ստիպված չեն լինելու շարասյուններով ման գալ և իրենց թիկնապահները մարդ չեն ծեծելու»․- եզրափակեց Սիմոնյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին