Blognews.am-ը գրում է.
Ձեզ ենք ներկայացնում վերջին 25 տարիներին թողարկված՝ կինոդիտողների կողմից ամենաբարձր գնահատականները ստացած 25 ֆիլմերը։ Ցանկը ներկայացրել է իրենից համացանցում ֆիլմերի ամենախոշոր տվյալների բազան ներկայացնող «IMDb» կայքը։
Գնահատականը՝ 10/8.7
Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան
Հետազոտողների թիմը ճամփորդում է իրենց կողմից հայտնաբերված տարածաժամանակի թունելի միջով՝ փորձելով փրկել մարդկությունը։
Գնահատականը՝ 10/8.2
Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմ Ջորդան Բելֆորտի մասին, որտեղ ներկայացվում է արժեթղթերի շուկայի հարուստ բրոքերի վերելքն ու հանցագործությունների, կոռուպցիայի և դաշնային կառավարության մեջ ներգրավվելուց հետո նրա անկումը։
Գնահատականը՝ 10/8.5
Ռեժիսոր՝ Քվենտին Տարանտինո
Քվենտին Տարանտինոն իր այս ֆիլմում հերոսի անունն օգտագործել է իտալական «Սպագետտի-վեսթերն» ժանրի ֆիլմերից և հենց այդ նույն ֆիլմերից ոգեշնչվելով էլ ստեղծել է վրժեխնդրությամբ լի մի պատմություն։ Ինչևէ, մնացած ամեն բան այս ֆիլմում ամբողջովին արտացոլում է Տարանտինոյի յուրահատուկ ձեռագիրը։
Գնահատականը՝ 10/8.6
Ռեժիսոր՝ Օլիվեր Նակաշ
Պարապլանով թռիչքից հետո դժբախտ պատահարի հետևանքով բոլոր չորս վերջույթների կաթվածահար լինելուց հետո հարուստ արիստոկրատ տղամարդն իրեն խնամող օգնական է փնտրում։ Թեկնածուներից մեկին՝ սևամորթ Դրիսին, հարկավոր չէ աշխատանք. նա պարզապես գրավոր հրաժարական է ուզում, որպեսզի գործազրկության նպաստ ստանա։ Բայց անսպասելիորեն հենց նրան է ընտրում Ֆիլիպը...
Գնահատականը՝ 10-8.8
Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան
Ֆիլմի հերոսը, ով կորպորատիվ գաղտնիքներ է գողանում երազների միջոցով, հակադարձ առաջադրանք է ստանում՝ գաղափար «ներարկել» գլխավոր գործադիր տնօրենի միտք։
Գնահատականը՝ 10/8.3
Ռեժիսոր՝ Քվենտին Տարանտինո
Նացիստների կողմից օկուպացված Ֆրանսիայում Երկրորդ աշխարհամարտի տարիներին մի խումբ հրեա-ամերիկացի զինվորներ ծրագրում են սպանել նացիստական առաջնորդներին, նրանց ծրագիրը համընկնում է թատրոնի սեփականատերերի վրեժխնդրության համար նույն նպատակով ծրագրերի հետ։
Գնահատականը՝ 10-9
Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան
Երբ Ջոկեր անունով հայտնի չարագործը սկսում է ավիրել ու քաոս ստեղծել Գոթեմ քաղաքում, թիկնոցով խաչակիրը պայքարի է դուրս գալիս անարդարության դեմ։
Գնահատականը՝ 10/8.2
Ռեժիսոր՝ Շոն Պեն
Էմորի համալսարանն ավարտելուց հետո Քրիստափոր Մաքքենդլեսը թողնում է իր բոլոր սեփականությունները, իր ունեցած ողջ 24,000 դոլարի հասնող խնայողությունները նվիրաբերում բարեգործության նպատակով ու ավտոստոպով մեկնում Ալյասկա՝ վայրի բնության մեջ ապրելու համար։ Ճանապարհին նա հանդիպում է բազմաթիվ կերպարների, որոնք ձևավորում են նրա կյանքը։
Գնահատականը՝ 10/8.5
Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
Գաղտնի ոստիկանն ու ոստիկանության համար տեղեկություններ հայթայթող և գաղտնի փոխանցող անձը փորձում են բացահայտել միմյանց՝ ներս թափանցելով հարավային Բոսթոնում գտնվող իռլանդական հանցավոր խմբավորման մեջ։
Գնահատականը՝ 10/8.3
Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան
Իր ուսուցչի հետ մարզվելուց հետո Բեթմենը սկսում է հանցավորության դեմ իր պայքարը՝ Գոթեմ քաղաքը հանցագործներից փրկելու համար։
Գնահատականը՝ 10-8.4
Ռեժիսոր՝ Միշել Գոնդրի
Երբ նրանց հարաբերությունները սկսեցին սառչել, զույգը հատուկ միջոցի դիմեց՝ միմյանց իրենց մտքից մաքրելու համար։ Սակայն միայն կորցնելու գործընթացի ժամանակ էր, որ նրանք բացահայտեցին, թե ինչով նրանք պետք է սկսեն։ «Կարելի է ջնջել սերը հիշողությունից, բայց ջնջել այն սրտի՜ց... դա արդեն ուրիշ պատմություն է»
Գնահատականը՝ 10/8.9
Ռեժիսոր՝ Փիթեր Ջեքսոն
Գանդալֆն ու Արագոնը Մարդկանց աշխարհն առաջնորդում են Սաուրոնի զորքի դեմ՝ նրա հայացքը Ֆրոդոյից ու Սեմից կտրելու համար, մինչ նրանք մատանիով փորձում էին մոտենալ Ճակատագրական լեռանը։
Գնահատականը՝ 10/8.7
Ռեժիսոր՝ Փիթեր Ջեքսոն
Մինչ Ֆրոդոն ու Սեմն արդեն չափազանց մոտ են Մորդորին Գոլումի օգնությամբ բաժանված եղբայրությանը, Սաուրոնի նոր համախոհի՝ Սարումանի դեմ են դուրս գալիս՝ պայքարելով Իսենգարդի հորդաների դեմ։
Գնահատականը՝ 10/8.8
Ռեժիսոր՝ Փիթեր Ջեքսոն
Շայրից խոնարհ հոբիթն ու իր ութ ընկերները ճանապարհ են ընկնում դեպի Ճակատագրական լեռ՝ մատանին ու չար Սաուրոնին ոչնչացնելու համար։
Գնահատականը՝ 10/8.5
Ռեժիսոր՝ Քրիստոֆեր Նոլան
Տղամարդը տարօրինակ համակարգ է ստեղծում, որպեսզի այն նրան օգնի հիշել ու գտնել իր կնոջ մարդասպանին։
Գնահատականը՝ 10 - 8.9
Ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆինչեր
Անքնությամբ տառապող գրասենյակային աշխատողն իր կյանքը փոխելու հնարավորություն է փնտրում. նա օճառ արտադրող Թայլեր Դուրդենի (Բրեդ Փիթ) հետ ստեղծում է «Մարտական ակումբ» ընդհատակյա կազմակերպությունը, որը շատ ավելին է, քան պարզապես մարտական ակումբ...
Գնահատականը՝ 10/8.6
Ռեժիսոր՝ Սթիվեն Սպիլբերգ
Նորմանդիա վայրէջք կատարելուց հետո մի խումբ ամերիկացի զինվորներ թշնամական գծից այն կողմ են անցնում իրենց պարաշյուտիստ դեսանտավոր ընկերոջը փրկելու համար, ում եղբայրները զոհվել են մարտի ժամանակ։
Գնահատականը՝ 10/8.6
Ռեժիսոր՝ Ռոբերտո Բենինի
Երբ լայնախոհ հրեա գրադարանավարն ու իր տղան Հոլոքոստի զոհ դարձան, նա կարողացավ հրաշալի կերպով օգտագործել իր կամքը, հումորն ու երևակայությունը՝ իր տղային ճամբարի տարածքում վտանգներից պաշտպանելու համար։
Գնահատականը՝ 10 / 8.2
Ռեժիսոր՝ Ջոուել Քոուեն, Իթան Քոուեն
Ջերրի Լանդեգարդսի հանցագործությունը տապալվում է՝ իր և իր համախոհի անփութության ու ոստիկանության լավ աշխատանքի շնորհիվ։
Գնահատականը՝ 10-8.6
Ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆինչեր
Երկու խուզարկուներ՝ սկսնակ ու վետերան, օգտագործելում են յոթ մահացու մեղքերը՝ որպես իրենց գործելաոճ։
Գնահատականը՝ 10-9.3
Ռեժիսոր՝ Դեյվիդ Ֆինչեր
Երկու բանտարկյալներ տարիների ընթացքում կապվում են՝ միմյանց մեջ մխիթարություն գտնելով ու ի վերջո, լավ պահվածք դրսևորվելով, փախուստ ծրագրում։
Գնահատականը՝ 10-8.9
Ռեժիսոր՝ Սթիվեն Սպիլբերգ
Լեհաստանում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Օսկար Շինդլերը սկսում է անհանգստանալ իր հրեա աշխատողների համար՝ նացիստների կողմից իրականացվող հետապնդումներին ականատես լինելով։
Գնահատականը՝ 10/8.4
Ռեժիսոր՝ Քվենտին Տարանտինո
Երբ զարդերի կողոպուտը խայտառակ կերպով ձախողվում է, ոստիկանությունից ճողոպրած հանցագործները սկսում են կասկածել, որ իրենցից մեկը ոստիկաններին տեղեկություններ է փոխանցում։
Գնահատականը՝ 10/8.6
Ռեժիսոր՝ Ջոնաթան Դեմմի
Հետաքննությունների դաշնային բյուրոյի երիտասարդ կադրը փորձում է բանտարկված ու սպեկուլյատիվ մարդասպանի օգնությամբ մեկ այլ սերիական մարդասպանի բռնել, ով մաշկում է իր զոհերին։
Գնահատականը՝ 10-8.7
Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
Հենրի Հիլն ու իր ընկերները փորձում են իրենց ճանապարհը հարթել դեպի վեր ամբոխի հիերարխիայի միջով։