Կարևոր իրադարձություններ

Ոստիկանները 35-ամյա քաղաքացու տանը ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ

02 Փետրվար, 2020 16:34
Ոստիկանները 35-ամյա քաղաքացու տանը ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել․ հարուցվել է քրեական գործ

Հունվարի 30-ին ոստիկանության Կոտայքի բաժնի Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Գեղաշեն գյուղի 35-ամյա մի բնակիչ ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում դատարանի որոշմամբ ոստիկանները խուզարկել են նրա տունը՝ հայտնաբերելով գործարանային համարով մեկփողանի հրացան, «Բեկաս» տեսակի երկփողանի հրացան, «Կարաբին» տեսակի ակոսափող հրազեն, տարբեր տեսակի հրազենների դետալներ, օպտիկական ու փամփուշտ լիցքավորող սարքեր, տարբեր տրամաչափի 500-ից ավելի փամփուշտ և այլն։ 

Տանտիրոջ հայտնածով՝ հայտնաբերված զենք-զինամթերքն իրենն է։ Դրանք առգրավվել և ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին